ՀՀ Կառավարության սեպտեմբերի 5-ի նիստում որոշում կայացվեց Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների կապիտալ վերանորոգման աշխատանքների իրականացման նպատակով հատկացնել 176 մլն 706 հազ. դրամ։
Ֆինանսական միջոցները հատկացվելու են 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին։
Այս որոշման ընդունումը թույլ կտա էականորեն բարելավել «Նուբարաշեն», «Դատապարտյալների հիվանդանոց», «Աբովյան», «Կոշ», «Հրազդան» քրեակատարողական հիմնարկներում պահվող դատապարտյալների և կալանավորված անձանց բնակության կոմունալ-կենցաղային պայմանները և կատարել ստանձնած պարտավորությունները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







