Հայաստանը կարող է թույլ չտալ, որ իր համար ոչ բարեկամ որևէ պետություն դիտորդի կամ գործընկերոջ կարգավիճակ ստանա ՀԱՊԿ–ում։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։
«Հայաստանը կարող է արգելափակել ՀԱՊԿ-ում Ադրբեջանին դիտորդի կամ գործընկերոջ կարգավիճակ տրամադրելու հարցը»,- ասաց Շավարշ Քոչարյանը։
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ՀԱՊԿ-ում գործընկերոջ կարգավիճակ ավելացնելու մասին օրինագծին։
Շավարշ Քոչարյանի խոսքով՝ որևէ պետություն չի կարող դիտորդի կամ գործընկերոջ կարգավիճակ ստանալ առանց ՀԱՊԿ բոլոր անդամների համաձայնության և Հայաստանի համար այն կետի գոյությունը կարևոր է, քանի որ նման կարգավիճակ ունեցող երկրները որևէ գործողություն չեն ձեռնարկի կազմակերպություն անդամի դեմ:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել էր,որ Ադրբեջանը ՀԱՊԿ-ում, ո՛չ դիտորդ, ո՛չ գործընկեր պետություն չի դառնալու։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



