Նախարար Հակոբ Արշակյանը ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ խորհրդակցական մարմինը գործելու է 6 տարբեր ուղղություններով՝ նորմատիվ իրավական դաշտ, տեխնոլոգիական ոլորտում կրթություն և գիտահետազոտություն, տեխնոլոգիական շուկաների զարգացում, ռազմարդյունաբերություն, պաշտպանական տեխնոլոգիաներ՝ ավելացնելով, որ յուրաքանչյուր ուղղություն կունենա իր պատասխանատուն, ով կհամակարգի խմբի աշխատանքները։
Նախարարի տեղակալ Արմեն Աբրոյանը հանդիպման ընթացքում անդրադարձել է թվայնացման և էկոհամակարգի զարգացման հիմնական ուղղություններին և նպատակներին՝ նշելով, որ թվայնացման որոշակի համակարգ կա, բայց դեռ պետք է աշխատանքներ տարվեն դրա որակը բարձրացնելու նպատակով։
Հանդիպման ընթացքում նախարարը անդրադարձել է նաև նախատեսվող կրթական ծրագրերին՝ ասելով, որ շուրջ 3000 մարդ Երևանից և նույնքան էլ մարզերից առաջիկայում հնարավորություն կունենան ընդգրկվելու տեխնոլոգիական ոլորտի կրթական ծրագրերին։
Հակոբ Արշակյանը նաև նշել է, որ հաջորդ տարվա ՀՀ պետական բյուջեով աննախադեպ ֆինանսավորում է նախատեսված բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի զարգացման համար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



