Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունելու է Գերմանիայի նորանշանակ դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։
Նախարար Զոհրաբյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին՝ պատասխանատու առաքելություն ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ դեսպանն իր ուրույն ներդրումը կունենա հայ-գերմանական քաղաքական դինամիկան ամրապնդելու գործում։
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել հայ- գերմանական երկկողմ օրակարգն ավելի խորացնելու ուղղությամբ։
Զոհրաբ Մնացականյանը դեսպանին ներկայացրել է ՀՀ- ԵՄ գործընկերության շուրջ ծավալվող զարգացումներն՝ մասնավորապես ՀԸԳՀ-ի և վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի համատեքստում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







