Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+2°
  • Կապան+5°
  • Սևան−2°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 21:41
Շտապ Հութիները հարձակվել են Սաուդյան Արաբիայի նավթավերամշակման գործարանի վրա 52 րոպե առաջ

Էդուարդ Շարմազանովի արձագանքը՝ պաշտոնական Բաքվի հայտարարությանը

Պաշտոնական Բաքուն, արձագանքելով Փաշինյանին, փորձել է հերթական անգամ ցանկալին իրականության փոխարեն ներկայացնել ու նշել,թե Արցախը պատմական Ադրբեջանի մի մասն է: Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրառումէ կատարել ՀՀ ԱԺ նախկին խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ արձագանքելով Բաքվի հայտարարությանը կապված ՄԱԿ-ի ամբիոնից Նիկոլ Փաշինյանի հնչեցրած ելույթի հետ։

Էդուարդ Շարմազանովը մի քանի փաստ է ներկայացրել Ադրբեջանի և Արցախի մասին՝ այս կերպ հիմնավորելով, որ Արցախն Ադրբեջանի անբաժան մաս չի կազմել։

Շարմազանովը նշել է․

«Նախ, անկախ Ադրբեջանը հիմնադրվել և աշխարհի քաղաքական քարտեզի վրա ի հայտ է եկել ընդամենը 1918թ. մայիսի 27-ին, Coca-cola-ի հիմնադրումից 32 տարի անց:

Երկրորդ, եթե ադրբեջանցիները նեղություն քաշեն և ծանոթանան անտիկ պատմիչներ Ստրաբոնի,Դիոն Կասիոսի և Պոլիբիոսի աշխատություններին, ապա կիմանան, որ Օրխիստենեն, այսինքն՝ Արցախը, պատմական Հայաստանի մաս է:

Երրորդ, 1918-1920 թվականներին այն չի եղել անկախ Ադրբեջանի մաս և կցվել է Խորհրդային Ադրբեջանին 1921թ. հուլիսի 5-ի ապօրինի որոշմամբ:

Չորրորդ, 1988-ի փետրվարի 20-ի և հուլիսի 12-ի որոշումներով Լեռնային Ղարաբաղը դուրս է եկել Խորհրդային Ադրբեջանի կազմից, իսկ 1991թ. ԽՍՀՄ գործող օրենսդրության համաձայն՝ հռչակել է իր անկախությունը:

Հինգերորդ, անկախ մեր ներքաղաքական տարաձայնություններից, թույլ չենք տա ադրբեջանցիներին պղտոր ջրում ձուկ բռնել»:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+