Թուրքիան ինքնուրույն անվտանգության գոտի կստեղծի Սիրիայի հյուսիսում, եթե չկարողանա այդ մասին պայմանավորվել ԱՄՆ-ի հետ, այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Սրա մասին տեղեկանում ենք«РИА Новости» -ից:
«Մենք այլևս չենք կարող սպասել, եթե մենք ոչ մի արդյունքի չհասնենք ԱՄՆ-ի հետ, ապա մեզ այլ բան չի մնա, քան ինքնուրույն ստեղծել «անվտանգային գոտի»,-այս մասին խոսել է Թուքիայի նախագահը՝ Անկարայում թուրքական խորհրդարանի աշնանային նստաշրջանի բացման ժամանակ:
Թուրքիայի նախագահն իր խոսքում նշել է նաև, որ իրենք ծրագրում են 30 կմ լայնությամբ տարածքում վերաբնակեցնել 2 մլն սիրիացի փախստականների։
Նշենք, որ ավելի վաղ Անկարայում ավարտվել են թուրք-ամերիկյան բանակցությունները Սիրիայի հյուսիսում անվտանգ գոտի ստեղծելու շուրջ: Ինչպես հաղորդել Է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը, Անկարան և Վաշինգտոնը պայմանավորվածություն են ձեռք բերել համատեղ գործողությունների և Սիրիայի հյուսիսում ծրագրվող անվտանգության գոտու համակարգող կենտրոն ստեղծելու մասին:
Նշենք նաև, որ պաշտոնական Դամասկոսը կտրականապես դեմ է արտահայտվել այդ պայմանավորվածությանը, քանի որ, սիրիական կառավարության կարծիքով, այն սպառնալիք է Սիրիայի Արաբական Հանրապետության ինքնիշխանության համար, բացի դրանից դա տարածքային ամբողջականության ու միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի Կանոնադրության սկզբունքների կոպտագույն խախտում է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



