Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն ՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելու նպատակով հոկտեմբերի 1-ին Երևան ժամանած Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում է ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ, որը տեղի է ունեցել Հայաստանում ՌԴ դեսպանատանը:
«Վլադիմիր Պուտինն ու Բելլա Քոչարյանը երկար զրույց են ունեցել թեյի սեղանի շուրջ»,- գրում է «168 ժամը»՝ նշելով, որ նրանց զրույցի հիմնական թեման եղել է Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությունը։
ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հաստատել է Վլադիմիր Պուտինի և Բելլա Քոչարյանի հանդիպման մասին տեղեկությունները Shantnew.am-ի հետ զրույցում։
Վիկտոր Սողոմոնյանը հանդիպման մասին այլ մանրամասներ չի հայտնել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







