Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +4°
  • Երևան+4°
  • Գյումրի−1°
  • Վանաձոր+10°
  • Կապան+11°
  • Սևան+5°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 11:44

Գործարար խորհրդաժողով​​ «Հայաստան-Սփյուռք կայուն տնտեսական գործընկերության ուրվագծում» խորագրով

Գործարար խորհրդաժողով​​ «Հայաստան-Սփյուռք կայուն տնտեսական գործընկերության ուրվագծում» խորագրով

Հոկտեմբերի 10-ին Երևանում անցկացվեց «Հայաստան-Սփյուռք կայուն տնտեսական գործընկերության ուրվագծում» խորագրով Հայկական առևտրային ցանցի 4-րդ գործարար խորհրդաժողովը։ Այս մասին հաղորդում է Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության բաժինը:

Միջոցառումը կազմակերպվել էր Հայկական առևտրային ցանցի (ATN) նախաձեռնությամբ և ՀՀ կառավարության, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության, Հայաստանի և Սփյուռքի առևտրաարդյունաբերական պալատների և գործարար խորհուրդների համագործակցությամբ, որին մասնակցել են գործարարներ Սփյուռքից և Հայաստանից, Կառավարության, Ազգային ժողովի, պետական կառույցների, առևտրաարդյունաբերական պալատների, Արդյունաբերողների և գործարարների միության, մասնավոր և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Խորհրդաժողովի շրջանակում կազմակերպվել է քննարկում «Սփյուռքի մասնակցությունը Հայաստանի տնտեսական զարգացման գործին» խորագրով, որի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը ներկայացրել է ՀՀ կառավարության, մասնավորապես ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող տնտեսական քաղաքականությունը, առկա գործիքակազմը,նոր շուկաների ձևավորման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, արտոնյալ առևտրային ռեժիմները, որոնցից կարող է օգտվել Հայաստանը, անդրադարձել Հայաստան-Սփյուռք համագործակցության ակտիվացման ուղղությամբ անհրաժեշտ քայլերին և գործընթացներին։

Փոխնախարարը ելույթի ընթացքում կարևորել է Հայկական առևտրային ցանցը` այն համարելով Սփյուռքը համախմբող մեծ ներուժ:

Հաջորդիվ տեղի է ունեցել «Հայաստան-Սփյուռք բիզնես օրակարգի արդյունավետության բարձրացում» թեմայով քննարկում, որին մասնակցել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը։ Փոխնախարարն անդրադարձել է ՓՄՁ-ների կատարած մեծ դերին։ Որպես ՓՄՁ-ների զարգացմանը խոչընդոտող հանգամանք նա նշել է ֆինանսական ռեսուրսների հասանելիությունը, ձեռներեցական, բիզնես գիտելիքների պակասը։ Ներքին և արտաքին շուկաների զարգացման գործում Նաիրա Մարգարյանը կարևորել է Հայաստան-Սփյուռք հարթակի ստեղծումը, որը հնարավորություն կտա Սփյուռքի կողմից ներգրավելու ներդրումներ, իրականացնելու մենթորական ծրագրեր, ինչպես նաև իրենց երկրներում, առկա կապերի միջոցով ապահովել շուկաների հասանելիություն։

Հայկական առևտրային ցանցը միակ միջոլորտային համահայկական գործարար կազմակերպությունն է, որը ներառում է 17 բիզնես միություններ՝ 13 երկրներում։ Կազմակերպության նպատակն է վերակառուցել հայկական դարավոր առևտրային ցանցերը՝ նպաստելով նոր գործարար կապերի առաջացմանը և ստեղծելով նոր հարթակ Սփյուռքի և Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատների և գործարար միությունների միջև՝ գիտելիքների և փորձի փոխանակման, ինչպես նաև Հայաստանի և Արցախի տնտեսական զարգացմանը նպաստելու համար։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
  6. Հայաստանում գործարկվել է ռոբոտաշինության և արհեստական բանականության ARPI կենտրոնըՆոյեմբերի 22
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+