Բելգրադում hոկտեմբերի 12-ին անց է կացվել Միջխորհրդարանական միության 141-րդ նստաշրջանը, որի շրջանակներում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Սերբիայի խորհրդարանի խոսնակ Մայա Գոյկովիչի հետ։
Հանդիպման ընթացքում Մայա Գոյկովիչը հայտնել է Սերբիայի կողմից հոկտեմբերի 25-ին ԵԱՏՄ-ի անդամ պետությունների հետ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման մասին։
Արարատ Միրզոյանն ընդգծել է երկու ժողովուրդների դարավոր կապի և վերջինիս աշխուժացման կարևորության մասին՝ նշելով, որ այդ նպատակների իրագործմանը մեծապես կարող է նպաստել Հայաստանում Սերբիայի դեսպանության բացումը։
Կողմերի քննարկման առարկան են դարձել նաև միջազգային խորհրդարանական հարթակներում առավել սերտ համագործակցության հեռանկարները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



