Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+9°
  • Կապան+10°
  • Սևան+3°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 11:04

Ադրբեջանն Արցախը ցանկանում է տեսնել առանց նրա բնիկ ժողովրդի՝ հայերի․ Աննա Նաղդալյան

Ադրբեջանն Արցախը ցանկանում է տեսնել առանց նրա բնիկ ժողովրդի՝ հայերի․ Աննա Նաղդալյան

Ադրբեջանի նախագահ Ալիևի կողմից Մարաղայի սցենարի ներկայացումը որպես ԼՂ հիմնախնդրի լուծման տեսլական, ցույց է տալիս Ադրբեջանի մոտեցումն առ այն, որ նա ցանկանում է Արցախն առանց հայերի։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 14-ին, տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի փախստականների հետ հանդիպման ժամանակ արտահայտած մտքերին։

Աննա Նաղդալյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի երբեմնի ծաղկուն, ամբողջությամբ հայկական, 5000 բնակչություն ունեցող Մարաղա բնակավայրի բնակչությունը 1992 թվականին ոչնչացվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից, և բնակավայրն այժմ շարունակում է մնալ Ադրբեջանի օկուպացիայի տակ:

Աննա Նաղդալյանը նշել է, որ Արցախյան հիմնախնդրի կարգավորման Մարաղայի տարբերակի խրախուսումը բացահայատում է Ադրբեջանի ղեկավարության իրական մտադրությունը, ոչ թե ժողովուրդների պատրաստել խաղաղության, այլ ժողովուրդների նկատմամբ բռնության իրականացման։

«ՀՀ-ն և հայ ժողովուրդը երբևէ թույլ չի տա Արցախում նոր վայրագություններ, ցեղասպանության նոր գործողություններ»,- ընդգծել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը։

Աննա Նաղդալյանի խոսքով՝ դրանց դիմակայումը համահայկական խնդիր է և այն հստակորեն ձևակերպել է օգոստոսի 5-ին Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահը օրերս փախստականների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ տարածքների «ազատագրումից» հետո կստեղծվեն նոր բնակավայրեր, ինչպես եղավ Մարաղայի հետ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+