Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նախապես պլանավորված արտահերթ նիստը: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ նիստի անցկացումը համընկել է տարածաշրջանում տեղի ունեցող բուռն զարգացումների հետ և այդ առնչությամբ քննարկում կիրականացվի։
ՀՀ վարչապետը նշել է, որ տեղեկատվություն է փոխանակվել վերջին շրջանում մեր ունեցած միջազգային շփումների վերաբերյալ։
Նիստի շրջանակներում քննարկվել են նաև Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման ընթացիկ իրավիճակի վերաբերյալ հարցեր:
«Անվտանգության խորհրդի նիստերը շատ կարևոր են, որովհետև մեր անվտանգային հարցերի համատեքստում մենք որոշումներ ենք կայացնում նաև տնտեսական բնույթի, քաղաքական բնույթի, և ես համոզված եմ, որ այսօր մեր կողմից կայացվող որոշումները կծառայեն մեր երկրի անվտանգության և բարեկեցության հետագա մակարդակի բարձրացմանը»,- ընդգծել է ՀՀ վարչապետը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



