Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+9°
  • Կապան+10°
  • Սևան+3°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 11:03

Խորհրդարանում լսումներ են «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի բարեփոխումների վերաբերյալ

Խորհրդարանում լսումներ են «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի բարեփոխումների վերաբերյալ

Հոկտեմբերի 18-ին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ տեղի են ունեցել խորհրդարանական լսումներ` «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենք, առկա խնդիրները եւ փոփոխությունների շրջանակը» թեմայով: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ Խորհրդարանի մամուլի ծառայությունը:

Լսումներին մասնակցել են պատգամավորներ, քաղաքական գործիչներ, հասարակական ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, շահագրգիռ անձինք:

Նշվել է, որ կուսակցությունների գործունեության կարգավորման հիմնական թիրախը պետք է հանդիսանա կուսակցական համակարգի նոր՝ հավասար կանոնների արմատացմումը, բոլոր կուսակցությունների համար ժողովրդի կամքն արտահայտելու նպատակով՝ քաղաքական պայքարին ու ընտրություններին մասնակցելու պայմանների ստեղծումը, կուսակցական գործունեության հաշվետվողականության ու թափանցիկության խթանումը:

Յուլիա Գեբհարդը, ներկայացնելով ԵԱՀԿ ԺՀՄԻԳ կարծիքը, նշել է, որ գործող օրենքը համապատասխանում է եվրոպական չափորոշիչներին, սակայն առկա են մի շարք թերություններ, և տեղեկացրել, որ օրենսդրական աջակցության գրասենյակը պատրաստ է շարունակել սատարելու Ընտրական բարեփոխումների խմբի գործունեությանը՝ քաղաքական կուսակցությունների ֆինանսավորմանն ուղղված իրավական շրջանակի մշակման կարևոր աշխատանքում՝ միտված Հայաստանում քաղաքական թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքների ամրապնդմանը:

Ըստ ընտրական բարեփոխումների աշխատանքային խմբի համակարգող փորձագետ Արմեն Մազմանյանի` օրենքի վերանայման ու բարեփոխման առանցքային նպատակներն են՝ կուսակցությունների ու կուսակցական համակարգի ինստիտուցիոնալացումը, բազմակուսակցական համակարգի ու գաղափարական բազմակարծության պատշաճ զարգացումը, կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկության, հրապարակայնության և հաշվետվողականության բարձրացումը, ֆինանսական միջոցների հանրային վերահսկողության գործիքակազմի կատարելագործումը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցումը, քաղաքական գործունեության և բիզնեսի տարանջատումը, կուսակցական գործունեության վրա մասնավոր շահերի ազդեցության նվազեցումը, ինչպես նաև կուսակցական գործունեության ներառականության խթանումը:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը առաջարկել է կուսակցությունների ղեկավար կազմերի ձևավորման ժամանակ կիրառել սեռերի ներկայացվածության ապահովման սկզբունքը, որը կարող է լինել երկու տարբերակով. կամ օրենքով պարտադրել, որ ղեկավար կազմում լինի սեռերի առնվազն 30 տոկոս ներկայացվածություն, կամ սեռերի ներկայացվածության սկզբունքը ամրագրել կուսկացությունների կանոնադրության մեջ: Նաև առաջարկել է կրկին օրենքով պարտադրել կուսակցություններում ղեկավար կազմի կոլեգիալության և ժողովրդավար մեթոդներով ընտրության սկզբունքը, կամ նորից որպես այլընտրանքային տարբերակ՝ նախատեսել, որ կուսակցությունները իրենց կանոնադրություններում ամրագրեն իրենց ղեկավար կազմերի ձևավորումը՝ ժողովրդավար սկզբունքներին համապատասխան:

Ելույթը եզրափակել է Ընտրական բարեփոխումների աշխատանքային խմբի համակարգող Համազասպ Դանիելյանը: «Փոփոխությունների նպատակը քաղաքական դաշտի առողջացումն է՝ հաջորդ ընտրություններին առավել մրցակցային, գաղափարական դարձնելը»,- ընդգծել է պատգամավորը: Անդրադառնալով կուսակցությունների ֆինանսավորման հարցին՝ բանախոսը նշել է, որ անցած 10-ը տարիների ընթացքում իշխող կուսակցություններն ստացել են 900 միլիոն դրամի չափով ֆինանասկան միջոցներ: Այս համատեքստում նա կարևորել է հավասար պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունը: «Խնդիրները շատ են, բայց դրանք լուծելու թե՛ պատրաստակամություն, թե՛ ժամանակ ու թե՛ ռեսուրս կա»,- եզրափակել է Համազասպ Դանիելյանը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+