Հոկտեմբերի 22-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Մ. Ղամբարյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա։ Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
ՀՀ ՊՆ պատվիրակությունը կմասնակցի ՌԴ-ում անցկացվող «Ինտերպոլիտեխ» միջազգային ցուցահանդեսին և բանակցություններ կվարի ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







