ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքի օրվա կապակցությամբ դեպի Վանաձոր արված այցի շրջանակներում այցելել է «Վանաձոր Արմենիա» առողջարանային համալիր:
Վարչապետը ներկա է գտնվել առողջարանի վերանորոգված բուժական մասնաշենքի բացման արարողությանը։ Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքէջը։
Առողջարանի տարածքում կատարած շրջայցի ընթացքում վարչապետը ծանոթացել է ներդրումային ծրագրի միջոցով իրականացված աշխատանքների արդյունքներին։
Սեփականատեր Սարգիս Ամիրյանը վարչապետին է ներկայացրել նաև առողջարանային համալիրի ներդրումային ծրագիրը՝ նշվելով, որ 10 տարում նախատեսվում է ներդնել 5 միլիոն ԱՄՆ դոլար և վերակառուցել համալիրի բոլոր 9 մասնաշենքերը։
Առողջարանի վերանորոգման աշխատանքների առաջին փուլն ավարտված է․ կապիտալ վերանորոգվել են ավելի քան 30 սենյակներ ու բուժական մասը։ Նշվում է, որ հիմնանորոգումից հետո առողջարանը գործելու է տարվա բոլոր եղանակներին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ հոկտեմբերի 26-ին այցելել է Վանաձոր՝ մասնակցելու քաղաքի օրվան նվիրված տոնական միջոցառումներին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







