Թուրքիայի ԱԳ նախարարի նման դիրքոշումն ու հռետորաբանությունը Հայաստանի համար նորություն չէ։ Թուրքիան իր այս մոտեցումը բազմիցս արտահայտել է։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 28-ին, Բուլղարիայի ԱԳ նախարար Եկատերինա Զախարիևայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Չավուշօղլուի՝ Բաքում արած հայտարարություններին։
«Թուրքիայի նման հայտարարությունները անվտանգության խնդիր են առաջ բերում»,- ընդգծել է Զոհրաբ Մնացականյանը։
Հիշեցնենք, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Չավուշօղլուն Բաքվում հայերի առնչությամբ մի շարք հայտարարություններ է արել՝ նրանց անվանելով ահաբեկիչներ՝ ընդգծելով, որ Քրդական աշխատավորական կուսակցությունը բաղկացած է նաև հայերից։ Չավուշօղլուն նաև հայտարարել է, որ Թուրքիան կաջակցի Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում՝ օգնելով վերադարձնել տարածքները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







