Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի գրասենյակում տեղի է ունեցել «Հոկտեմբերի 27-ից 20 տարի անց. հայացք անցյալին, դասեր և մտորումներ» խորագրով քննարկումը։
Քննարկմանը մասնակցել են ՄԱՀՀԻ-ի հիմնադիր և ղեկավար Ստյոպա Սաֆարյանը, ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը, քաղաքական գործիչ Արկադի Վարդանյանը, փորձագետներ, լրագրողներ և այլն։
ՄԱՀՀԻ-ի հիմնադիր և ղեկավար Ստյոպա Սաֆարյանը նախապես հայտարարել էր,որ քննարկմանը չեն կարող մասնակցել և լուսաբանել news.am, hayeli.am, 168.am, yerevan today, 7or.am, livenews.am, 5-րդ ալիք լրատվամիջոցներն ու Երկիր մեդիա հեռուստաընկերությունը։
Թեմայի առնչությամբ Armenia Today-ը փորձեց պարզաբանում ստանալ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեից։
Հարցին արդյոք այս հայտարարությունը չի հակասում խոսքի ազատության և լրատվամիջոցների ազատության մասին օրենքին և իրավաչափ է արդյոք, որ որոշ լրատվամիջոցներ չեն կարողացել մուտք գործել և լուսաբանել քննարկումը՝ կոմիտեից նշեցին, որ թեման գտնվում է իրենց ուշադրության կենտրոնում և այս թեմայի առնչությամբ հանդես կգան համապատասխան հայտարարությամբ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







