Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան+3°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 18:33
Շտապ Աշտարակում շինանյութի խանութի պահեստում հրդեհ է բռնկվել

Ադրբեջանը քարոզչական դաշտում ակտիվորեն շրջանառում են մի շարք հակահայկական թեզեր․ Անժելա Էլիբեգովա

Արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը գործող իշխանությունները ներկայացրին իշխանության գալուց մեկուկես տարի անց։

Բրատիսլավայում կայացած ԵԱՀԿ նախարարական 26-րդ խորհրդաժողովի ժամանակ այդ թեզերը հնչեցրեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 9-ին, տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, ասաց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան։

Էլիբեգովայի խոսքով՝ Բրատիսլավայում հնչեցված թեզերում նորություն չկար, նույն թեզերն էին, ինչի շուրջ հայկական կողմը բանակցում էր տարիներ շարունակ։

«Այս պարագայում հարց է առաջանում՝ ինչու՞ հայկական կողմն այսքան ժամանակ չէր հրապարակում, չէին խոսում»,- ասաց ադրբեջանագետը։

Այս համատեքստում Էլիբեգովան անդրադարձավ նաև քարոզչական թեզերին՝ նշելով, որ ադրբեջանական կողմը քարոզչական դաշտում ակտիվ աշխատում է։

«Ադրբեջանական կողմը Բրատիսլավայի հանդիպումից առաջ փորձեց հոգեբանական ճնշում գործադրել՝ հրապարակելով փաստաթուղթ, որն ուներ վերջնագրային բնույթ և արտահայտում էին իրենց կոշտ դիրքորոշումը »,- ասաց Էլիբեգովան։

Ադրբեջանագետն ընդգծեց, որ այս հայտարարությամբ ադրբեջանական կողմը ֆիքսեց իր համար հիմնական կարմիր գծերը և այնուհետ այդ թեզերը քարոզչական դաշտում դրեցին շրջանառության մեջ։

Էլիբեգովան նշեց, որ ադրբեջական կողմը քարոզչական դաշտում ակտիվորեն նսեմացնում է նաև Գարեգին Նժդեհի կերպարը։

«Ադրբեջանական կողմը Նժդեհի կերպարը վարկաբեկում է սկսած պաշտոնական շրջանակներից՝ Իլհամ Ալիևի և ադրբեջանցի այլ պաշտոնյաների կողմից, վերջացրած Ռուսաստանի Արմավիր քաղաքում Նժդեհի հուշատախտակի պղծումը»,- ասաց Էլիբեգովան։

Խոսելով քարոզչական դաշտում հայկական կողմի հակազդման միջոցների մասին՝ ադրբեջանագետը նշեց, որ հայկական կողմն ունի հակազդման բոլոր միջոցները։

«Հայկական կողմը քարոզչական դաշտում կարող է շրջանառության մեջ դնել ադրբեջանական լեգեոնների նացիստների հետ համագործակցության փաստը, Մամեդ Էմիդ Ռասուլզադեի գործունեությունը»,- նշեց Էլիբեգովան։

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից շրջանառվող նոր քարոզչական թեզերի մասին՝ ադրբեջանագետը նշեց, որ այդպիսին է «Ղարաբաղն Ադրբեջան է» քարոզչական ակցիան, որ դեռևս շրջանառվում է Ադրբեջանի ներսում, սակայն ապագայում դուրս կգան Ադրբեջանից։

«Բանակցային գործընթացում Ադրբեջանը նաև փորձում է ներառել Ղարաբաղի ադրբեջանական համայնքին․ այսկերպ ադրբեջանական կողմը փորձում է բարձրացնել այդ համայնքի լեգիտիմության մակարդակը՝ հասցնելով Ստեփանակերտի մակարդակին», ասաց ադրբեջանագետը` հավելելով, որ այս բոլորին հայկական կոմղը պետք է հակազդի և հարցեր են, որոնց պատասխանն անհրաժեշտ է հայկական փորձագիտական հանրությանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+