Դեկտեմբերի 12-ին ԱՄՆ Սենատի կողմից ընդունված թիվ 150 բանաձևին իր Twitter-ի էջում անդրադարձել է նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ նշելով․
«ԱՄՆ Սենատի կողմից 150 բանաձևի միաձայն ընդունումը վճռորոշ քայլ է, որը կծառայի արդարությանը, ճշմարտությանը և Հայոց ցեղասպանության ճանաչմանը:Սա հարգանքի տուրք է զոհերի հիշատակին և նրանց արժանապատվությանը։ Մենք շնորհակալություն ենք հայտնում սենատորներ Ռոբերտ Մենենդեսին, Թեդ Քրուզին և ԱՄՆ Սենատի բոլոր անդամներին»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







