«Սրանք պարբերական բնույթ կրող հանդիպումներ են։ Ինձ այս անգամ քննարկման է հրավիրել «Իմ քայլը խմբակցությունը»։ Այս մասին այսօր՝ հունվարի 16-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Անդրադառնալով քննարկման թեմաներին՝ ԱԳ նախարարը նշել է, որ այն բավական լայն օրակարգ ունի և վերաբերում է մեր երկրին ու տարածաշրջանին, առկա զարգացումներին, մեր գործունեությանը տարբեր ուղղություններին։
«Քննարկումը լինելու է ՀՀ անվտանգային հարցերի և այն գործունեության մասին, որը մենք վարում ենք արտաքին ոլորտում»,- ընդգծել է Մնացականյանը։
Նշենք, որ հանդիպումը տեղի է ունենում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության` Սայաթ Նովա փողոցում գտնվող գրասենյակում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







