Մոլորակի յուրաքանչյուր ութերորդ բնակիչը տառապում է շրջակա միջավայրի աղտոտումից։ Թթվային անձրևները, կենդանի օրգանիզմների մուտացիաները, կենսաբանական տեսակների ոչնչացումը, այս ամենը, ցավոք, իրականություն է դարձել։
Հատուկ մեր ընթերցողների համար մենք մեջբերում ենք աշխարհի ամենաաղտոտված քաղաքների վարկանիշը, որը պատրաստել է Բլեքսմիթի ինստիտուտը (գիտահետազոտական ինստիտուտ, որը զբաղվում է էկոլոգիայի և շրջակա միջավայրի աղտոտման խնդիրների ուսումնասիրությամբ, Նյու Յորք նահանգ):
10-րդ հորիզոնական՝ Սումգայիթ, Ադրբեջան
285 հազար բնակչությամբ այս քաղաքի էկոլոգիան լրջորեն տուժել է խորհրդային ժամանակներում, երբ արտադրության ծավալների ընդլայնման միտումով բնության մասին հոգատարությունը երկրորդ պլան է մղվել: Երբեմնի քիմիական արդյունաբերության խոշոր կենտրոնը՝ Սումգայիթը, մինչ օրս տառապում է այդ ժամանակաշրջանի «ժառանգությունից»։ Չորացած հողը, թունավոր տեղումները և մթնոլորտում ծանր մետաղների բարձր պարունակությունը քաղաքի որոշ շրջաններ և նրա շրջակայքը դարձնում են հոլիվուդյան հետապոկալիպտիկ մարտաֆիլմի դեկորացիայի պատկեր:
9-րդ հորիզոնական՝ Կաբվե, Զամբիա
1902 թվականին Կաբվեի շրջակայքում կապարի պաշարներ են գտել։ Բնակիչների համար ամբողջ XX դարի անցել է այդ մետաղի արդյունահանման և ձուլման նշանաբանի ներքո։ Անվերահսկելի արտադրությունը հանգեցրել է կենսոլորտի մեջ վնասակար թափոնների հսկայական քանակության հայտնվելուն։ Կաբվեյում արդյունահանող բոլոր ձեռնարկությունները փակվել են 20 տարի առաջ, սակայն հետևանքները շարունակում են հետապնդել բնակիչներին: Օրինակ, 2006 թվականին կաբվեցի երեխաների արյան մեջ հայտնաբերվել է 10 անգամ գերազանցող կապարի և կադմիումի պարունակություն։
8-րդ հորիզոնական՝ Չեռնոբիլ, Ուկրաինա
Մեր սովորական տեսանկյունից այն կարելի է համարել շատ մաքուր քաղաք․ ոչ աղբ, ոչ ավտոմոբիլային արտանետումներ, սակայն Չեռնոբիլի օդը պարունակում է ավելի քան տասնյակ ռադիոակտիվ տարրեր, այդ թվում՝ ցեզիում-137 և ստրոնցիում-90։ Մարդը երկար ժամանակ այս գոտում առանց պատշաճ պաշտպանության մնալով, կարող է ստանալ լեյկեմիա։
7-րդ հորզոնական՝ Ագբոգբլոշի, Գանա
Աշխարհի ամենախոշոր կենցաղային աղբավայրերից մեկը հենց այստեղ է։ Ամեն տարի Գանա է տեղափոխվում շահագործումից դուրս եկած շուրջ 215 հազար տոննա Էլեկտրոնիկա, որոնք արտադրում են շրջակա միջավայրի համար մոտ 129 հազար տոննա վտանգավոր թափոններ, առաջին հերթին՝ կապար:
6-րդ հորիզոնական՝ Ջերժինսկ, Ռուսաստան
Խորհրդային Միությունից ժառանգվել են քիմիական արդյունաբերության հսկայական համալիրներ, 1930-1998թթ. 300 հազար տոննա թունավոր թափոններ կան: 2007 թվականին այստեղ անցկացված վերլուծությունների համաձայն՝ տեղային ջրամբարներում դիօքսինների և ֆենոլի պարունակությունը մի քանի հազար անգամ գերազանցում է նորման։ Ջերժինսկի բնակիչների միջին տևողությունը 42 տարի է (տղամարդիկ) և 47 տարի (կանայք):
5-րդ հորիզոնական՝ Նորիլսկ, Ռուսաստան
Հիմնադրման պահից՝ 1935 թվական, Նորիլսկը հայտնի էր որպես ծանր արդյունաբերության ոլորտի առաջատարներից մեկը։ ԱՄՆ-ի շրջակա միջավայրի պահպանության գործակալության (EPA) տվյալների համաձայն՝ ամեն տարի քաղաքի օդ է ներթափանցում պղնձի և նիկելի 1000 տոննա օքսիդ, ինչպես նաև շուրջ 2 մլն տոննա ծծմբի օքսիդ: Նորիլսկի բնակիչների կյանքի միջին տևողությունը 10 տարով ցածր է երկրի ցուցանիշներից:
4-րդ հորիզոնական՝ Լա Օրոյա, Պերու
Անդերում գտնվող փոքրիկ քաղաքը կրկնել է բազմաթիվ բնակավայրերի ճակատագիրը, որոնց տարածքում հայտնաբերվել են մետաղների պաշարներ։ Արդեն տասնյակ տարիներ այստեղ պղինձ, ցինկ և կապար են արդյունահանում՝ առանց բնապահպանության վիճակի մասին հոգ տանելու։ Մանկական մահացությունը այստեղ ավելի բարձր է, քան որևէ այլ տեղ՝ Հարավային Ամերիկայում։
3-րդ հորիզոնական՝ Սուկինդա, Հնդկաստան
Տեղական ջրի 60%-ը պարունակում է մահացու վտանգավոր նյութեր։ Վերլուծությունները ցույց են տվել, որ քաղաքացիների հիվանդությունների գրեթե երկու երրորդը պայմանավորված է արյան մեջ քրոմի քանակի բարձր բովանդակությամբ։
2-րդ հորիզոնական՝ Տյանին, Չինաստան
Սարսափելի էկոլոգիական աղետ է եղել այս քաղաքում, որը Չինաստանի խոշորագույն մետալուրգիական կենտրոններից մեկն է: Տեղական իշխանությունները աչք են փակում երկիր ներթափանցող կապարի վրա։ Մետաղական օքսիդները անշրջելիորեն ազդում են ուղեղի վրա՝ տեղի բնակիչներին դարձնելով անբան, դյուրագրգիռ և դանդաղաշարժ։
Մոլորակի ամենակեղտոտ քաղաքը Լինֆենն է, Չինաստան
Եղել է ժամանակ, երբ քաղաքն անվանում էին «բերքի և մրգերի քաղաք»։
1978թ. այստեղ սկսեցին աշխատել ածխահանքերը, որոնք Լինֆենը վերածեցին բազմամիլիոնանոց մեգապոլիսի և իսկական դժոխքի։
Քաղաքի բնակիչները զգում են այրվող ածուխի հոտը:
Նշենք, որ Հայաստանը 37-րդ տեղում է հակառակ վարկանիշով՝ տնտեսական արդյունավետության ինդեքսով, ինչը խոսում է այն մասին, որ բնապահպանության հետ ամեն ինչ այնքան էլ վատ չէ, չնայած, իհարկե, խնդիրներ կան ՝ առաջին 20 երկրները մեզ համար հեռու են։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







