Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +4°
  • Երևան+4°
  • Գյումրի−1°
  • Վանաձոր+10°
  • Կապան+11°
  • Սևան+5°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 11:44

Համացանցում ամենաթողությունը չի կարող շարունակվել․ պատգամավոր

Համացանցում ամենաթողությունը չի կարող շարունակվել․ պատգամավոր

Համացանցում ամենաթողությունը չի կարող այլևս շարունակվել։ Այս մասին այսօր խորհրդարանում հայտարարել է անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։

«Ազատությունն ու իրավունքը ենթադրում են պատասխանատվություն, իսկ այն, ինչ մենք այսօր ունենք, տեղեկատվական պատերազմ է , գրոհ պետության ու պետականության դեմ։ Մենք իրերն իրենց անուններով չենք կոչում, իսկ դրանից օգտվում են մեր հակառակորդները, ներքին թշնամիները, և այստեղ, կարծում եմ, պետք են ավելի գործուն միջոցներ», — հայտարարել է պատգամավորը:

Նրա խոսքով՝ պատգամավորները կառավարության հետ համատեղ պետք է ջանքեր գործադրեն «այդ քաոսը» վերացնելու համար։

«Ես չեմ կարծում, որ ԶԼՄ-ների իրական սեփականատերերի բացահայտումը կլուծի խնդիրը, քանի որ այդ դեպքում, միևնույն է, քաղաքականապես չեզոք քաղաքացիները կմնան անպաշտպան», — հայտարարել է նա: Բաբաջանյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է ստեղծել այնպիսի պայմաններ, որոնց դեպքում «ներքին թշնամին» հնարավորություն չի ունենա հարվածներ հասցնել պետության հիմքերին:

Պատգամավորը նշել է, որ ներքին թշնամիներն ամերիկյան և ռուսական դոմեններն օգտագործում են հարվածներ հասցնելու համար և այս փուլում «գրոհում» են ներքին քաղաքականության վրա, սակայն չի բացառվում, որ արտաքին ճակատում ֆորս-մաժորի դեպքում նույն դոմենները գործեն արտաքին թշնամու շահերի համար:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
  6. Հայաստանում գործարկվել է ռոբոտաշինության և արհեստական բանականության ARPI կենտրոնըՆոյեմբերի 22
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+