ՀՀ պաշտպանությա նախկին նախարար Սեյրան Օհանյանն այսօր՝ հունվարի 29-ին եղել է ՀՀ Ազգային ժողովում․ նախկին նախարարը մասնակցել է Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին։
«Սեյրան Օհանյանը հանձնաժողով եկել է առաջին իսկ հրավերի ժամանակ։ Իր անցած ուղին թույլ չէր տա, որ խուսափեր և չգար. նա դրա կարիքը չունի»,- ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Հանձնաժողովի նախագահը նաև նշեց, որ ակնակալում են՝ հարգարժան գեներալը կօգնի իրենց ավելին հասկանալու՝ հավելելով, որ ունեն հարցեր։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







