Սարգիս Հովիվյանը ծնվել է 1938 թվականին, Սուխումում, որտեղ ծնողները հաստատվել էին փախչելով Թուրքիայից.: 17 տարեկանից խաղացել է տեղի ակումբում։ 1955 թ․ն տեղափոխվել է Երևան։
1957 թ․ խաղացել է Քութայիսի «Լոկոմոտիվ», 1957-1970 թվականներին` Երևանի «Սպարտակ», 1963 թվական «Արարատ», 1967 թվականին Մոսկվայի «Սպարտակ» թիմերում, 1970-1972 թվականներին եղել է ԽՍՍՀ Բ խմբում հանդես եկող Գյումրիի «Շիրակ» և Վանաձորի «Լոռի» թիմերի ավագ մարզիչ, 1972-1978 թվականներին՝ Երևանի օլիմպիական հերթափոխի ֆուտբոլի մարզադպրոցի տնօրեն։
1978-1979 թվականներին աշխատել է Ինդոնեզիայում, 1980-1981 թվականներին՝ Երևանի «Արարատ» թիմի մարզիչ, 1982-1984 թվականներին ԽՍՀՄ երկրորդ խմբում հանդես եկող Արտաշատի «Օլիմպիա» և Հոկտեմբերյանի «Սպարտակ» թիմերի ավագ մարզիչ, 1988-1989 թվականներին՝ ՀՍՍՀ Սպորտկոմիտեի Սպորտային խաղերի վարչության ֆուտբոլի բաժնի պետ, 2001-2004 թվականներին եղել է Հայաստանի պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ ։
Արարատի կազմում անցկացրել է 147 խաղ, խփել 29 գոլ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







