Հռոմում 36 տարի առաջ անհետացել է Սուրբ Աթոռի հոգևորականներից մեկի դուստրը։ Էմանուելա Օռլանդիի անհետացման հանգամանքները բացահայտելու համար Վատիկանը համաձայնել է բացել գերեզմաններն ու մնացորդներն ուղարկել ԴՆԹ փորձաքննության։ Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Էմանուելա Օռլանդիի ընտանիքի ներկայությամբ գերեզմանները կբացվեն հուլիսի 11-ին: Ընտանիքը անանուն նամակ էր ստացել, որում ասվում էր, որ աղջկա դին կարող է այդտեղ թաղված լինել:
Էմանուելա Օռլանդիին անհետացել է 1983 թ․՝ առեղծվածային պայմաններում։ Այդ ժամանակը աղջիկը 15 տարեկան էր։
Տասնամյակների ընթացքում աղջկա անհետացման տարբեր վարկածներ էին պտտվում: Անցած տարի իտալական ԶԼՄ-ներում մեծ աղմուկ բարձրացավ, ենթադրվում էր, որ հայտնաբերված մնացորդները պատկանում են ևս մեկ անչափահասի, որն անհետացել էր նույն տարում, սակայն ԴՆԹ անալիզը դա չհաստատեց:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







