Խոյը ՝ բնածին առաջնորդ։ Այս գեղեցիկ նշանի տակ ծնված մարդիկ պատվախնդիր և անպարտելի են: Նրանց մեջ առկա է կրակի ուժ, քանի որ հենց կրակն է նրանց տարերքը։
Խոյը ամբողջ Կենդանակերպի շրջանի առաջին նշանն է, որը խորհրդանշում է կյանքի ծնունդը, ամեն ինչի սկիզբը: Դա է պատճառը, որ աշխարհի բոլոր աստղագուշակները խոյի բնույթը անխուսափելիորեն համեմատում էին նորածին երեխայի բնավորության հետ: Ամբողջ աշխարհը, ըստ խոյի, պտտվում է իր շուրջ։ Զարմանալի չէ, որ Խոյը կարող է պարզապես չնկատել ուրիշի ցանկություններն ու կարիքները, բայց միևնույն ժամանակ նա մեծ ակնածանքով է վերաբերվում յուրայիններին։
Խոյ մշտական կարիք ունի շփման, բայց հիմնականում նրա համար, որ արտահայտի իր տեսակետը, լինի առաջնորդ և ինքնահաստատվի։ Ամեն ոք, ով համագործակցում է Խոյի հետ կարող է ակնկալել տպավորիչ և ստեղծագործական հարաբերություններ։
Ինչպիսի աշխատանքն է ստեղծված Խոյի համար․․․
Գրեթե ցանկացած աշխատանք՝ հատկապես , երբ աշխատանքը ենթադրում է մրցակցություն։ Խոյը նրանցից է, ում ուժեղ մրցակիցների և տարբեր խոչընդոտների առկայությունը մղում է առաջ շարժվել։
Խոյերը աչքի են ընկնում իրենց ուժեղ կամքով, աշխատասիրությամբ, յուրովի մտածելու ունակությամբ և ատում են անգործությանը: Այս կենդանակերպի ներքո ծնված անձինք գերազանց գործարար, գեներալ, հասարակական գործիչ, ռեժիսոր, դասախոս, վաճառող, ղեկավար, ստեղծագործական տնօրեն, նկարիչ և դերասաններ են։
Մոլորակ-Մարս՝ այս մոլորակը պատասխանատու է ակտիվության, էներգիայի, գրավչության, ուժի համար։
Գույն՝ Կարմիր։
Համատեղելիություն՝ խոյերը լավագույն հարաբերությունների մեջ են այլ Խոյերի, Առյուծների և Աղեղնավորների հետ։
Հակառակ նշանը՝ Կշեռք։
Ուժեղ կողմերը համարձակություն վճռականություն, ինքնավստահություն,
Թույլ կողմերը՝ անկազմակերպություն, հնազանդվելու անկարողությունը, անտակտությունը և համառությունը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







