Այսօր՝ հուլիսի 16-ին, գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հուլիսի վերջերին կամ հուլիսից հետո բանակից զորակոչվածներն այս տարի չեն կարողանա մասնակցել ընդունելության քննությունների լրացուցիչ փուլին։
«Ստացվեց այնպես, որ մեր լրացուցիչ փուլն իրենց չի կարողանա օգնել։ Նրանք ովքեր գալիս են հուլիսից հետո, մեկ տարի կորցնելու են։ Կարծում եմ՝ պետք է զորակոչի օրենքը փոխվի կամ ընդունելության կարգը»,–նշեց նա։
Նշենք, որ քննությունների լրացուցիչ փուլն այս տարի անցկացվելու է հուլիսի 16-ից 21-ը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







