Ծագումով հայ 17 գիտնական ներառվել է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոսների թեկնածուների և թղթակից-անդամների ցուցակում
Թեկնածուների մեջ են՝ Ռուսական բանկերի ասոցիացիայի նախագահ Գարեգին Թոսունյանը (Իրավունք), IT փորձագետ, ՌԳԱ թղթակից-անդամ, ՌԳԱ Համակարգային ծրագրավորման ինստիտուտի տնօրեն Հարություն Ավետիսյանը (Կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկա, կիբեռանվտանգություն), հանրահռչակ գիտնական, ՌԳԱ թղթակից-անդամ, Intel Fellow (Intel-ի վաստակավոր հետազոտող) կոչման արժանացած Բորիս Բաբայանը (Տեղեկատվական տեխնոլոգիաներ և ավտոմատացում), ինչպես նաև Լևոն Պետրոսյանը, Գևորգ Գալստյանը և այլոք:
Ըստ ընդհանուր վիճակագրության՝ ակադեմիկոսների 76 թափուր տեղի համար առաջադրվել է 328 թեկնածու (4,32 թեկնածու մեկ թափուր տեղի համար), 171 թղթակից-անդամի թափուր տեղի համար՝ 1501 թեկնածու (8,78 թեկնածու մեկ թափուր տեղի համար)»,- այս մասին Ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՌԳԱ փոխնախագահ Ալեքսեյ Խոխլովը։
Նրա տվյալներով՝ կանայք ակադեմիկոսի թեկնածուների մեջ 4 % են կազմում, թղթակից-անդամները՝ 13 %։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







