Կենդանիների և հատկապես Առյուծ արքայի մասին պատմող ֆիլմը կարող եք դիտել հուլիսի 18-ից մինչև օգոստոսի 28-ը: Շտապեք հետևել նոր իրադարձություններին, որոնք ծավալվում են կենդանական աշխարհում:
Հուլիսի 28-ին ժամը 19:00-ին «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում տեղի կունենա Ամեն գող- գող չէ Իտալական ներկայացումը՝ համեմված սիրով և ծիծաղով:
Շիկացած կրքերի կիզակետում գող ամուսինները, արտացոլում են վստահության ու սիրո վրա հիմնված հարաբերությունների գաղափարը և ապացուցում են, որ ամեն գող գող չէ:
Հուլիսի 27-ին` ժամը 11:00-ին, արդեն իսկ 4-րդ տարին անընդմեջ Սիսիան համայնքում՝ Շաքիի ջրվեժի հարակից տարածքի հիասքանչ բնության գրկում տեղի կունենա Ազնվամորու փառատոնը՝ «Հյուրասիրում են սյունեցիները» խորագրով:
Միջոցառումն ուղեկցվելու է ազգային երգ ու պարով, հայկական ավանդական գաթայի, տարատեսակ ուտեստների և իհարկե, սյունյաց հյութալի ու նրբահամ ազնվամորու հյուրասիրությամբ
Շաբաթը կավարտենք ուրախ վարդավառով: Հուլիսի 28-ին Հայաստանում նշվում է Վարդավառը: Ըստ եկեղեցական տոնացույցի Վարդավառը նշվում է Զատիկից 14 շաբաթ կամ 98 օր հետո, կիրակի օրը՝ հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում:
Չնայած, որ Վարդավառը և Համբարձման տոնը նշում են տարբեր օրերի, երկու տոներն էլ սնվում են իմաստային միևնույն ակունքից։ Իրարից տարբերվելով կատարման ժամանակի առումով՝ երկուսն էլ կապված են նույն ժամանակի առասպելաբանական ընկալման հետ։ Համբարձումը և Վարդավառը նշանավորվում են անցումը Հին տարուց Նոր տարվան:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







