Այս օրը գրախանութներն ու հրատարակիչները կազմակերպում են ցուցահանդեսներ և տոնավաճառներ, գրողները իրենց ստեղծագործությունների շնորհանդեսներ են անցկացնում՝ փորձելով մասսայականացնել ընթերցանությունը։
Տոնի առթիվ ArmeniaToday-ն առաջարկում է ընթերցել «100 տարվա մենություն» վեպը։
Հարյուր տարվա մենությունը կոլումբիացի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի վեպերից է, լատինաամերիկյան և համաշխարհային գրականության գլուխգործոցներից մեկը։ Այն իսպաներենով գրված ամենակարդացվող և թարգմանվող ստեղծագործություններից մեկն է։
Սյուժեի ամբողջ ընթացքում վեպի հերոսներին ճակատագրի կողմից կանխորոշված էր տառապել միայնությունից, որը Բուենդիաների ընտանիքի բնածին անեծքն էր։ Բնակավայրը, որտեղ տեղի են ունենում վեպի գործողությունները՝ Մակոնդոն՝ նույնպես միայնակ և անջատված ամբողջ ժամանակակից աշխարհից, ապրում է՝ սպասելով գնչուներին, ովքեր իրենց հետ բերում են նոր հայտնագործություններ, ապրում է մոռացության մեջ և մշտական ողբերգական իրադարձությունների պայմաններում։
Կարելի է ասել, որ մենությունը դրսևորվում է բոլոր սերունդներում։ Ինքնասպանությունը, սերը, ատելությունը, դավաճանությունը, ազատությունը, տառապանքը, արգելվածի ձգտումը երկրորդական թեմաներ են, որոնք վեպի ընթացքում մեծ չափով փոխում են մեր հայացքները և հասկացնում են, որ այս աշխարհում մենք ապրում և մեռնում ենք մենության մեջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







