Ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման նպատակով Կառավարությունը հատկացրեց 1,665 մլրդ դրամ։ Այս որոշումը հնարավորություն կտա աշխատավարձերը բարձրացնել ֆիքսված աշխատավարձի 10 %-ի չափով։ Այս մասին համապատասխան որոշումը կայացվել է Կառավարության այսօրվա նիստում։
ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախատեսում է մեկ դրույքի նվազագույն ֆինանսական շեմ սահմանել 108 հազար դրամը և այն նախատեսվում է իրականացնել 2020 թ․ հունվար ամսից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







