ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։
Օրենքի նախագծով առաջարկվում է արգելել մերսման սրահների տեղակայումը բազմաբնակարան շենքի բնակելի, ինչպես նաև կրթական և պատմամշակութային հաստատությունների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի, բժշկական հաստատությունների տարածքներում:
Օրենքի նախագիծը հեղինակել են պատգամավորներ Սերգեյ Բագրատյանն ու Հովհաննես Հովհաննիսյանը:
Ըստ նախագծի հեղինակ Սերգեյ Բագրատյանի՝ մարզերում մերսման սրահների գործունեության թույլտվություն տրամադրելու իրավունքը կվերապահվի համայնքի ղեկավարին, իսկ Երևանում՝ Երևանի քաղաքապետին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







