Ինքնասպանության փորձերի թիվը վերջին մի քանի տարիներին աճել է: Պատճառները տարբեր են, բայց հիմնականները մնում են անփոփոխ. արդեն երկար տարիներ տնտեսական խնդիրները, ինչպիսիք են՝ գործազրկությունը, աղքատությունը, անօթևանությունը, խտրականությունը, կարող են հանգեցնել ինքնասպանության:
Մասնագետների կարծիքով մարդկանց մոտ 15–40%-ը կյանքի ընթացքում երբևէ ինքնասպանության նշաններ են դրսևորում: Այսօր սոցցանցերը հեղեղված են ինքնավնասումների գրաֆիկական լուսանկարներով, տեսանյութերով ու գրառումներով, ինչը կարելի է համարել «սև PR»: Քանի որ այն կարող է ազդեցություն թողնել հոգեբանական ոչ կայուն վիճակում գտնվող մարդկանց վրա:
Facebook սոցցանցը կարգելի նման հրապարակումները: Աշխարհի ամենաշատ օգտատեր ունեցող կայքը ունի մոդերատորների թիմ, որը մոնիտորինգի շնորհիվ ստուգում է հրապարակումների բովանդակությունը և հարկ եղած դեպքում արգելափակում կոնտենտը կամ օգտատիրոջ էջը: Ռիսկի տակ են, օրինակ, բռնի գործողությունների, ինքնասպանությունների ուղիղ միացումները, նկարներն ու տեսանյութերը:
Նշենք, որ Google-ը, Facebook-ն ու Twitter-ը թեժ գծի համարներ են տրամադրում, «ինքնասպանություն» տերմինի հետ կապված օգտատերերի հարցերի համար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







