IBC համաշխարհային կոնֆերանսի ժամանակ Ֆեյսբուք ընկերությունը ներկայացրել է այն գործիքները, որոնք նորամուծություններ են լինելու օգտատերերի համար։ Հասկանանք, թե որոնք են դրանք․
Նախ կային բազմաթիվ բողոքներ վիդեոբլոգերների կողմից, որը կապված էր որոնման համակարգի բերած արդյունքների հետ։ Այդ խնդիրը լուծվել է և այժմ որևէ վիդեո բլոգերի անվան որոնման պարագայում առաջինը կցուցադրվի նրա բլոգը և ոչ անձնական էջը, ինչպես դա տեղի է ունենում ինստագրամում և յութուբում։
Նորամուծությունների շարքում է «փորձ»-ի ռեժիմը, որը կարելի է գտնել կարգավորումներ բաժնում։ Սա նախատեսված է այն բանի համար, որպեսզի ուղիղ եթե դուրս գալուց առաջ հնարավորություն լինի վիդեո էֆֆեկտները փորձելու և ընտրելու։ Այս գործիքից արդեն օգտվում է այնպիսի հանրահայտ ամերիկյան ընկերություն, ինչպիսին է QVC։
Ուղիղ եթեր-ի գործառույթը ևս համալրվել է։ Արդեն հնարավորություն կա ուղիղ եթերի սկիզբը և վերջը կտրելու և ստանալու շուրջ 8 ժամ տևողության վիդեո։ Այս գործառույթից բարեհաջող կերպով հասցրել է օգտվել NASSA-ն՝ անխափան իրականացնելով ուղիղ եթեր՝ ցույց տալով բաց տիեզերք հասած տիեզերագնացներին։
Creator Studio գործառույթը ենթավերնագրի հատվածով թույլ է տալիս ևս 13 լեզվով գրառումներ կատարել և թարգմանել։ Դրանցից են օրինակ թամիլերենը, հինդին, ուրդուն և այլն։
Ինչպես նաև պատրաստման փուլում է ևս մեկ գործառույթ, երբ հնարավոր կլինի պլանավորել պոստերը 6 ամսվա կտրվածքով։ Սա շատ հարմար գործառույթ է լինելու բլոգերների, բիզնեսով զբաղվով էջերի և ինչու ոչ նաև այն հասարակական դեմքերի համար, ովքեր ժամանակի սղության խնդիր ունեն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







