Սթիվ Ջոբսը ամերիկացի ճարտարագետ,գործարար և աշխարհի ամենամեծ կորպորացիաներից մեկի Էփլ (Apple) հիմնադիրն է:
Ջոբսը նաև հանդիսանում էր «Պիքսար» ստուդիայի տնօրենը։ Ինչքան հայտնի էր նրա ընկերությունը, այդքան էլ հայտնի էր նա՝ որպես անձ: Նրա կյանքն ու մտքերը հետաքրքրում են հազարավոր երիտասարդների: Այսօր ձեզ ենք ներկայացնում Սթիվ Ջոբսի 10 լավագույն և ուսանելի մտքերը, որոնք գուցե կօգնեն վերագնահատել ձեզ, կամ կոգևորեն նոր ուղի սկսել.
1. Եթե ձևացնում ես, որ ամեն ինչ քո ձեռքերում է, դա աշխատում է: Ձևացրու, թե վերահսկում ես իրավիճակը, և մարդիկ կհավատան դրան:
2.Մենք այստեղ ենք, որպեսզի մեր ներդրումն ունենանք այս աշխարհում: Հակառակ դեպքում ինչո՞ւ ենք այստեղ:
3.Հեռուստացույցը հիմարացնում է և շատ ժամանակ է սպանում: Անջատեք այն և կպահպանեք ձեր ուղեղի մի քանի բջիջները: Բայց զգույշ եղեք; Հիմարանալ կարելի է նաև Apple համակարգչի առաջ նստած:
4.Գերեզմանոցում ամենահարուստ մարդը լինելն ինձ համար կարևոր չէ: Իրականում կարևոր է միայն քնելիս մտածել, որ դու հրաշալի բան ես արել:
5.Պարզության հասնելու համար անհրաժեշտ է հասնել թունելին: Իրականում պարզ լինելու համար պետք է հասնել ամենախոր հատվածին:
6.Վաճառեք երազանքներ, այլ ոչ թե ապրանքներ:
7.Մի՛ ապրեք ուրիշների կյանքով և մտքերով:
8. Լավ նկարիչները ստեղծում են, մեծ նկարիչները՝ գողանում, իսկ իսկական նկարիչները պատվերը ժամանակին են կատարում:
9.Հիշեք, որ մի օր մահանալու եք:10.Քաղցած մնացեք, անշրջահայաց մնացեք:
10.Պետք չէ տխրել և լքել կյանքը: Իսկ եթե կյանքը լքել է քեզ, արժե տխրել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







