Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի բաժինը նոր ղեկավար ունի:
Օլիմպիական, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ Լևոն Ջուլֆալակյանը նշանակվել է Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի ղեկավարի պաշտոնում։ Այս մասին տեղեկատվություն է տարածել Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Լևոն Ջուլֆակյանը նշել է, որ այս պաշտոնում նշանակվելու առաջարկը ստացել է քաղաքապետ Հայկ Մարությանից՝ մոտ մեկ ամիս առաջ։
«Այսօր ինձ վստահվել է իսկապես պատասխանատու մի բնագավառ, որտեղ շատ անելիքներ ունենք: Առաջնահերթորեն պարտավոր ենք մեր պատանիների և երիտասարդների համար ապահովել լավ պայմաններ»,-նշել է Լևոն Ջուլֆալակյանը՝ շնորհակալություն հայտնելով վստահության համար:
Հիշեցնենք, որ Լևոն Ջուլֆալակյանը մոտ 20 տարի զբաղեցնում էր հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







