Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:23

Արմեն Սարգսյանն այցելել է սահմանամերձ Չինարի համայնք

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ նոյեբերի 8-ին, աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ։ Արմեն Սարգսյանի այցը մեկնարկել է սահմանամերձ Չինարի համայնքից: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Արմեն Սարգսյանը հանդիպել ու զրուցել է իրեն դիմավորելու եկած բնակիչների հետ: Դիտելով չինարեցի երեխաների պարային կատարումը՝ Արմեն Սարգսյանը նրանց Ամանորին հրավիրել է նախագահական նստավայր։

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ դուք կաք, ամուր եք և հողին կապված։ Ցանկանում եմ գլուխ խոնարհել նախ և առաջ այն չինարեցիների հիշատակի առաջ, որոնք իրենց կյանքն են տվել հայրենիքի պաշտպանությանը: Ամեն օր մտածում ենք ձեր մասին, այն մարդկանց մասին, որոնք սահմանին են, ապրում են դժվարին պայմաններում, պաշտպանում են ոչ միայն իրենց ընտանիքը, ծրագրեր են կազմում իրենց երեխաների համար, այս փայլուն երեխաների համար, որ երազանքներ ունեն։ Ուզում եմ ձեզ վստահեցնել, որ դուք մոռացված չեք»,- ընդգծել է ՀՀ նախագահը։

«Մի օր բոլորը հետ են գալու: Հայրենիքը կարող ես հետդ տանել, բայց տարիների ընթացքում այդ սերը և ցավը սկսում են մեծանալ, լցվում ամբողջ մարմինդ, հոգիդ, և ուզում ես հետ գալ: Այն չինարեցիներին, ովքեր դրսում են, ասում եմ՝ հետ եկեք: Դուք պարտականություն ունեք ձեր հաջողությունը կիսելու ձեր հայրենակիցների հետ: Մենք էլ Հայաստանում՝ թե՛ որպես նախագահական ինստիտուտ, թե՛ որպես կառավարություն կամ Ազգային ժողով, պարտականություն ունենք ձեր առջև, որովհետև դուք պահպանում եք մեր երկրի լավագույն կտորը՝ Չինարին»,- ընդգծել է ՀՀ նախագահը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+