Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը մտադիր է Սպիտակ տան մոտ անցկացնել բողոքի ակցիա ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահների՝ նոյեմբերի 13-ին կայանալիք հանդիպմանն ընդառաջ։ Այս մասին Հայ դատի հանձնախումբը հրապարակում է կատարել իր թվիթերյան միկրոբլոգում՝ կոչ անելով իր կողմնակիցներին միանալ բողոքի ակցիային։
Ըստ հայտարարության՝ ակցիան կանցկացվի Լաֆայեթ պուրակում։
Կազմակերպությունը Էրդողանի նկատմամբ ներկայացնում է մեղադրանքներ, այդ թվում՝ գործողություններ դեմոկրատիայի դեմ, եկեղեցիների անարգում, ներխուժում Սիրիա, հարձակում քրդերի նկատմամբ և Հայոց ցեղասպանության ժխտում։
Նոյեմբերի 13-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև կկայանա հանդիպում, որի ընթացքում նախատեսվում է քննարկման դնել Սիրիայում տիրող ներկա իրադրությունը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







