Ռուսական «Ռոսիա 1» հեռուստաալիքով հեռարձակվող «По секрету всему свету» շոուն Երևանում է։
Մարկ Բոգատիրյովն ու Օլգա Կուզմինան պատմել ենԵրևանի մասին։
Հաղորդավար Օլգա Կուզմինան հաղորդման սկզբում պատմում է Նոյի մասին՝ նշելով, որ ջրհեղեղից հետո առաջին ցամաքը, որ տեսել է նախահայրը, Երևանն է։
Օլգա Կուզմինան եղել է Շառլ Ազնավուրի հրապարակում, պատմել աշխարհահռչակ շանսոնիեի, օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ու Հանրապետության հրապարակի, Հաղթանակի զբոսայգու մասին։
Կուզմինան կարծում է, որ հայերը, թեև տաքարյուն ժողովուրդ են, պատերազմում նախընտրում են արվեստը։
Հաղորդավարը զրուցել է նաև նկարիչ Արտակ Թադևոսյանի հետ, որը պարկուճներից զարդեր է ձուլում ՝ այդպես պայքարելով հանուն խաղաղության և փորձելով կյանքը փոխել դեպի լավը: Հաղորդավարը չի շրջանցել նաև Վերնիսաժը՝ վարպետների տոնավաճառը, որտեղ նրան հետաքրքրել են հայկական արվեստի հայտնի գործիչների այդ հատվածի նմանությամբ պատրաստված փայտե քիթը։
Կուզմինային զարմացրել է հայկական խոհանոցը և ուտեստների բազմազանությունը, հատկապես՝ քյալան։
Հաղորդավարը նաև ներկա է եղել հայկական եկեղեցում պսակադրության արարողության և ցուցադրել է հայկական «Բերդ» ազգային պարը։
«Երևանը ստիպեց ինձ մտածել կարևոր փիլիսոփայական կատեգորիաների մասին։ Այստեղ զենքը զարդարանքի են վերածում, իսկ տավարի գլուխը՝ համեղ ուտեստի, այստեղ հումորի զգացումից զուրկ չեն և չեն մտածում առանց հավատի սիրո մասին, այստեղ հասկանում ես, որ երբեմն ամեն ինչ այլ է, քան թվում է»,- ամփոփել է Կուզմինան։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







