Հանրապետության տարածքում դեկտեմբերի 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին փոխանցում է ԱԻՆ-ը:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 13-15-ի գիշերն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:
Մայրաքաղաք Երևանում գիշերը ջերմաստիճանը կնվազի մինչև -1 աստիճան, իսկ ցերեկը կհասնի առավելագույնը +8 աստիճանի:
Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում գիշերը ջերմաստիճանը կնվազի մինչև -13 աստիճան, իսկ ցերեկը կհասնի առավելագույնը +5 աստիճան տաքության, Շիրակի մարզում` -20 աստիճան ցրտից մինչև +5 աստիճան տաքության:
Արագածոտնի և Վայոց Ձորի նախալեռնային շրջաններում, Արարատում, Արմավիրում ջերմաստիճանը գիշերը -2 աստիճանից ցերեկը կհասնի մինչև +8 աստիճան տաքության:
Սյունիքի և Արցախի հովտային շրջաններում սպասվում է -2-ից մինչև +13 աստիճան տաքություն, Տավուշում` -5 աստիճանից մինչև + 12 աստիճան:
Քամին հարավ-արևմտյան է՝ 3-8 մ/վ: Արարատյան դաշտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ՝ 50-100 մ հորիզոնական տեսանելիությամբ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







