ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը պաշտոնական հայտարարությամբ հերքում է սպասվող ուժեղ երկրաշարժի մասին լուրերը։ Այս մասին հաղորդում է նախարարության մամուլի ծառայությունը։
Համացանցում սկսել են լուրեր շրջանառվել՝ իբր Հայաստանի Հանրապետության տարածքում՝ մասնավորապես Երևան քաղաքում, ուժեղ երկրաշարժ է սպասվում:
Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը հայտարարում է, որ որևէ հիմք չկա նման տեղեկատվություն տարածելու համար, քանի որ ընթացիկ սեյսմիկ իրավիճակը Հանրապետությունում վերահսկվում է ծառայության կողմից, ուստի ոչ մի հիմք չկա խուճապի:
Սեյսմիկ ծառայությունը խնդրում է հետևել միայն պաշտոնական հաղորդագրությունների:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







