Հունվարի 21-ին է ծնվել Ապրիլյան պատերազմի հերոսներից Գոռ Կիրակոսյանը: Նա ծնվել է 1996թ. Արմավիրի մարզի Արևիկ համայնքում: Գոռը միջնակարգ կրթությունը ստացել է հայրենի գյուղի դպրոցում:
Ժամկետային զինծառայության էր անցել 2014 թվականի հուլիսի 7-ին:
Գոռն իր զինվորական ծառայությունն անցկացրել է ԼՂՀ պաշտպանության բանակում և ծառայության ընթացքում արժանացել է բազմաթիվ խրախուսանքների:
Զոհվել է 2016 թվականի ապրիլի 5-ին՝ Մատաղիսի մարտական դիրքեր զինակից ընկերներին սնունդ հասցնելու ժամանակ:
Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության համար» մեդալով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







