Գերմանիան Ուկրաինայում ճգնաժամի սկզբից ի վեր 1,4 մլրդ եվրո ընդհանուր գումարի օգնություն է ցուցաբերել երկրին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Միայն Կիևի հետ համագործակցության շրջանակներում Ուկրաինայի զարգացմանն աջակցելու նպատակով Բեռլինը 2014 թվականից ի վեր ծախսել է 544 մլն եվրո: Դրանց ավելացվում է 110 մլն եվրո հումանիտար օգնություն, 500 մլն եվրոյի ֆինանսական վարկ, 25 մլն եվրո, որոնք տրամադրվել են երկրում իրավիճակի կայունացման միջոցառումների համար, ինչպես նաև շուրջ 200 մլն եվրո, որոնք վճարվել են Կիևին ԵՄ խողովակներով:
Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության գնահատմամբ՝ տրամադրված օգնության ծավալներով Գերմանիան երրորդ տեղն է զբաղեցնում ԵՄ-ից և ԱՄՆ-ից հետո Ուկրաինայի դոնորների շարքում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







