Հարավային Կորեայի կթողարկի KF-X նախատիպը՝ սեփական արտադրության երկրորդ ռեակտիվ կործանիչը, 2021 թվականի առաջին կեսին: Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը։
Հարավային Կորեայի սպառազինության և ռազմական տեխնիկայի գնումների ծրագրերի վարչությունը (DAPA) հայտարարել է, որ ինքնաթիռի կառուցվածքն անցել է ստուգում և համապատասխանում է պաշտպանության նախարարության բոլոր պահանջներին, ինչը թույլ է տալիս անցնել հաջորդ փուլին՝ նախատիպի կառուցմանը:
Նախագիծը մեկնարկել է 2016 թվականի հունվարին, գաղափարի իրականացման համար հատկացվել է մոտ 7,3 մլրդ դոլար: KF-X -ի մշակման հիմնական նպատակը սեփական կործանիչի ստեղծումն է, որը կարող էր փոխարինել հնացած F-4-ը և F-5-ը Հարավային Կորեայի ռազմաօդային ուժերի կազմում:
Ըստ նախնական տվյալների, կործանիչի զարգացման ծրագիրը լիովին կավարտվի մինչև 2026 թ.
Նշենք, որ KF-X առաջին բազմաթիրախային կործանիչը հարավկորեացի մասնագետների կողմից մշակված երկրորդ մարտական ինքնաթիռն է։ 2002 թվականին առաջինը դարձել է T-50 Golden Eagle կործանիչը, որը մշակվել է Հարավկորեական KAI օդատիեզերական ընկերության կողմից ՝ ամերիկյան Lockheed Martin-ի հետ համագործակցությամբ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







