Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:01

Թուրքիան Սիրիայում սկսել է «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողությունը

Թուրքիան Սիրիայում սկսել է «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 9-ին հայտարարել է Սիրիայում նոր անդրսահմանային գործողություն սկսելու մասին: Ռազմական գործողությունները Թուրքիան անվանել է «Խաղաղության աղբյուր»։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի զինված ուժերի նոր գործողության նպատակն է «ոչնչացնել ահաբեկչական միջանցքը, որը փորձել են ստեղծել Հանրապետության սահմանի երկայնքով, ինչպես նաև հասնել խաղաղության ու կայունության տարածաշրջանում»:

«Այս գործողությունը կվերացնի ահաբեկչական սպառնալիքը Թուրքիայի նկատմամբ, կստեղծի անվտանգության գոտի, ուր կվերադառնան սիրիացի փախստականները։ Գործողությունը նաև ուղղված է Սիրիայի տարածքային ամբողջականության պաշտպանությանը», — ընդգծել է Էրդողանը։

Նշենք, որ «Խաղաղության աղբյուր» գործողությունը սկսվել է հանրապետության ՌՕՈՒ-ի ավիահարվածներից՝ քրդական ուժերի դիրքերի ուղղությամբ: F-16 ինքնաթիռները հարվածներ են հասցրել Ռաս-էլ-Աին բնակավայրի շրջանում։

Հիշեցնենք, որ Թուրքիան Սիրիայի տարածքում արդեն երկու ռազմական գործողություն իրականացրել է՝ «Եփրատի վահան» և «Ձիթենու ճյուղ»։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+