Ադրբեջանում ձերբակալվել է ընդդիմադիր Ադրբեջանի ազգային ճակատ կուսակցության ղեկավար Ալի Քերեմլին։ Այս մասին հայտնում է Инфотека24 լրատվական պորտալը։
Նշվում է նաև, որ Ալի Քերեմլին մտադիր է եղել մասնակցել այսօր՝ ժամը 15:00-ին (Բաքվի ժամանակով), ծրագրված հանրահավաքին։ Նշենք, որ նախօրեին կառավարությունն արդեն իսկ ուժեղացրել է քաղաքացիների նկատմամբ վերահսկողությունը։ Ձերբակալվել են բազմաթիվ կազմակերպիչներ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







