ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է ամերիկյան կառավարության՝ Սիրիայի տարածքից սեփական ռազմուժի դուրսբերաման մասին մտադրությունները։ Այս մասին նախագահը հայտնել է Սպիտակ Տան հեռուստաուղերձի ընթացքում։
«Մենք չենք ցանկանում մեր զինվորներին պահել Սիրիայի և Թուրքիայի միջև։ Ես ուզում եմ, որ մեր զինվորականները լինեն տանը»,- նշել է նախագահ Թրամփը։
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, նա հավելել է նաև, որ Սիրիայում իրենց ներկայունը հավանության էր արժանանում միայն երկու երկրների կողմից՝ Ռուսաստանի և Չինաստանի։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այս նույն հեռուստաուղերձի ընթացքում նախագահը հայտնել էր ամերիկյան ուժերի կողմից ԻՊ ահաբեկչական խմբավորման պարագլխի՝ Աբու ալ Բաքրի ոչնչացման մասին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







