Շվեյցարիայի նախկին գլխավոր դատախազ Կառլա դել Պոնտենը կոչ է արել դատական կարգով պատասխանատվության ենթարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հյուսիս-արևելյան Սիրիայում ռազմական հանցագործությունների համար:
Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը ՝ վկայակոչելով շվեյցարական Schweiz am Wochenende թերթին Դել Պոնտեի տված հարցազրույցը։
Դել Պոնտեն հարցազրույցի ընթացքում անդրադառնալով Թուրքիայի կողմից ռազմական գործողությունների նախաձեռնմանը Սիրիայի տարաքում, նշում է, որ «դա անհավատալի է» Դել Պոնտեն կոչ է արել հետաքննություն սկսել նախագահ Էրդողանի նկատմամբ։
«Էրդողանը պետք է մեղադրվի ռազմական հանցագործությունների մեջ»- հայտարարել Է Դել
Նա հավելել է նաև, որ Սիրիայի և Թուրքիայի քրդերը լուրջ սպառնալիքի են ենթարկվում Անկարայում իշխող ռեժիմի կողմից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







