Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն դատապարտել է Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին քվեարկած ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի որոշումը ՝ այն անվանելով «ամոթալի»։
Չավուշօղլուի կարծիքով ՝ ԱՄՆ-ն իր որոշմամբ փորձում է «վրեժխնդիր լինել» այն բանի համար, որ Թուրքիան խանգարել է ԱՄՆ-ի ծրագրերին ՝ Սիրիայում «խաղաղության աղբյուր» գործողություն իրականացնելով։
«Նրանք, ում նախագծերը ձախողվել են, դիմում են արդեն հնացած բանաձևերին։ Սակայն այն մարդիկ, ովքեր հավատում են, որ այդպիսով վրեժ կլուծեն, սխալվում են։ Այս խայտառակ որոշումը նրանց, ովքեր օգտագործում են պատմությունը քաղաքականության մեջ, ոչինչ չի նշանակում մեր կառավարության և ժողովրդի համար և ոչ մի իրավաբանական ուժ չունի», — գրել Է նախարարը Twitter-ում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







