« Ռուս-ամերիկյան սկզբունքային հարաբերությունները կարևոր են Միացյալ Նահանգների ազգային շահերի համար » : Նման հայտարարությամբ է հանդես եկել Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանի թեկնածու Ջոն Սալիվանը Կոնգրեսի Սենատի լսումների ժամանակ:
Դեսպանի թեկնածուն, ընդգծելով Ռուսաստանի դերը` որպես միջուկային գերտերություն և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, կարևոր է համարել համագործակցությունը համաշխարհային անվտանգության և կայունության մի շարք հարցերի շուրջ:
Սալիվանը նշել է նաև, որ դեսպանի պաշտոնում պատրաստակամ է հանդիպումներ անցկացնելու Ռուսաստանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, այդ թվում կրոնական առաջնորդների և իրավապահների հետ:
Նշենք, որ Ջոն Սալիվանը ներկայումս ԱՄՆ Պետքարտուղարի առաջին տեղակալն է 2017թ. մայիսի 24-ից:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







