Լիպեցկի մարզում Մոսկվա-Թբիլիսի ավտոբուսը վթարվել է. վթարի հետևանքով երկու մարդ է զոհվել. « ՌԻԱ Նովոստի»-ին այս մասին հայտնել է տարածաշրջանի շտապ օգնության ծառայության խոսնակը:
Ըստ տեղեկությունների՝ սայթաքուն ճանապարհի պատճառով մեքենան ընկել է ջրամբարը: Մարզի Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության համաձայն ՝ վթարը տեղի է ունեցել ժամը 18:40-ի սահմաններում, Մ -4 Դոնի մայրուղու 356-րդ կմ-ին:
Ընդհանուր առմամբ, ավտոբուսում 19 մարդ է եղել ՝ երկու վարորդ և 17 ուղևոր, բոլորն էլ Վրաստանի քաղաքացիներ են:
Ավտոբուսը գրանցված է Վրաստանում և պատկանում է մասնավոր ընկերությանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







